▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժասմինը խայտառակվել է «Նոր Ալիք»-ի բեմում

Երեկ կայացել է «Նոր Ալիք» երգի մրցույթի առաջին մրցութային օրը: Մասնակիցները հանդես են եկել համաշխարհային հիթերով: Մինչ վերջիններիս բեմ դուրս գալը հանդիսատեսին են ներկայացել ռուսական շոու բիզնեսի աստղերը՝ կատարելով իրենց նախընտրած համաշխարհային հիթերը: 

Ամենից շատ իր ելույթով աչքի է ընկել երգչուհի Ժասմինը, ով կատարել է «Միլիոնատերը հետնախորշից» հայտնի ֆիլմի սաունդթրեքը: Սակայն երգչուհին կարծես թե ավելի շատ պատրաստվել էր պար ներկայացնելուն, այլ ոչ թե՝ երգելուն: Առավել ուշադիր հեռուստադիտողների աչքից չի վրիպել այն փաստը, որ Ժասմինը, հանդես գալով ոչ կենդանի կատարմամբ, չի իմացել երգի բառերը: Այնպիսի տպավորություն էր, որ նա ընդամենը ձայնակել է սեփական ձայնին: Ինչպես և սպասելի էր, այս ելույթը համացանցային նոր քննարկումներ է առաջացրել... Օգտատերերը պարզապես հորդորել են Ժասմինին ոչ կենդանի ելույթ ունենեալու դեպքում բարի լինել և երգի բառերն անգիր սովորել: Միաժամանակ հեգնելով երգչուհուն՝ շատերը նշել են, որ արդեն համակերպվել են իր և մյուս արտիստների ոչ կենդանի ելույթներին, որոնց ժամանակ վերջիններս բեմի վրա բացի երգելուց գրեթե ամեն «հնարք» ցուցադրում են:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին