Երեկ Յուրմալայում կայացել է «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի առաջին մրցութային համերգը, որի ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարեցին համաշխարհային հիթեր: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը հանդես եկավ տասներորդ համարի ներքո՝ կատարելով Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգը: Ժյուրին նրան 67 միավոր է տվել: Ինչից հետո էլ համացանցում դրական բազում կարծիքներից բացի նաև այլ տեսակետներ են հնչել Սոնա Ռուբենյանի ստացած միավորների հնարավոր պատճառների մասին:
Նշենք, որ Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում ելույթից հետո հանդես է եկել գրառմամբ.
«Հոգիս փայլում է ուրախությունից… Անչափ շնորհակալ եմ ձեր աջակցության համա՜ր…Այսքան լավ խոսքեր, այսքա՜ն դրական կարծիքներ։ Շնորհակա՜լ եմ, Սիրում եմ ձեզ շատ…»:
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 24-ին, մրցույթի մասնակիցները երգելու են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։
Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգելու է «Հայաստան» երգը՝ նվիրելով այն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մրցութային երրորդ օրը մասնակիցները կատարելու են հեղինակային ստեղծագործություններ: Սոնա Ռուբենյանը կերգի իր «Աշնան սերենադ» երգը: