Դիտեք նաև՝
Արդեն տեղեկացրել էինք, որ օրերս տեղի էր ունեցել երգչուհի Անուշիկ Ալավերդյանի և նրա սիրելիի` դաշնակահար Կարեն Մամիկոնյանի զագսի արարողությունը: Նշենք, որ երեկ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել սիրահար զույգի պսակադրության արարողությունը, որի ժանանակ զույգի կնաքամայրը և կնքահայրը Անուշիկի քույր` Արևիկ Ալվերդյանը և նրա ամուսինն են եղել:
Ի դեպ` Արևիկը իր միկրոբլոգում տեղադրել է քրոջ հարսանյաց արարողությունից որոշ տեսանյութեր, որոնցից մեկում Անուշիկը հուզիչ անակնկալ երգ է նվիրում իր սիրելիին, իսկ մյուսում` նորապսակները կտրում են իրենց հարսանեկան տոնական տորթը: