▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեշչենկոն և Վինոկուրը կոչ են արել ուկրաինացի և ռուս ժողովուրդներին չպատերազմել

Երեկ տեղի է ունեցել «Նոր ալիք» երգի մրցույթի եզրափակիչ համերգը, որի ժամանակ ելույթ են ունեցել ռուսական էստրադայի ներկայացուցիչները, այդ թվում` Լեվ Լեշչենկոն և Վլադիմիր Վինոկուրը: Վերջիններս ներկայացրել են «Гей, славяне» (Հեյ սլավոններ) երգը, որի միջոցով կոչ են արել ուկրաինացի և ռուս ժողովուրդներին պատերազմելու փոխարեն պահպանել իրենց եղբայրական հարաբերությունները: Նշենք, որ նրանց երգ-կոչին դահլիճը ծափահարել է հոտընկայս:

Հիշեցնենք, որ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների 13-րդ միջազգային մրցույթում առաջին հորիզոնականը 228 միավորով զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն: Երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրին Ուկրաինան ներկայացնող երկու մասնակիցներ՝ Վիկտորիա Պետրիկ (226 միավոր) և Վյաչեսլավ Ռիբակով (224 միավոր): Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը 6-րդ հորիզոնականում է (210 միավոր), ինչպես նաև արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին