Շանթ հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Սոնա Ռուբենյանը քվեարկության շնորհիվ հաղթել է woman.ru կայքի կողմից անկացվող «Նոր ալիքի» լավագույն արտիստ անվանակարգում: Հավելենք, որ այսքանով երիտասարդ երգչուհու հաղթանակները կարող են չսահմանափակվել, քանի որ հանդիսատեսի ակտիվ քվերակության շնորհիվ նա կարող է հաղթել նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում:
Նշենք, որ այսօր երեկոյան «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի մասնակիցները ներկայանալու են իրենց անհատական երգերով: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը կատարելու է իր «Աշնան մեղեդի» երգը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցութային օրը Սոնա Ռուբենյանը Մհերի հետ կատարել էր «Հայաստան» երգը՝ նվիրելով այն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Դահլիճում շատերը, այդ թվում` Ֆիլիպ Կիրկորովը նրանց ծափահարել էին հոտընկայս: