Դիտեք նաև՝
Հայկական շոու-բիզնեսում իր տեսակով առանձնացող երգիչ Ռոլանդ Գասպարյանը կարծում է, որ կգա օրը և աշխարհասփյուռ հայությունը կվերադառնա իր հայրենիք, իսկ ասյտեղի թուրքի նմանվող հայերն էլ կգնան գրողի ծոցը:
«Ես հավատում եմ իմ ասածին, անհնարին բաներ աշխարհում չկան: Մի օր կարող են բոլորին արտերկրից դեպորտ անել ու այդ մարդիկ կվերադառնան Հայաստան»,-կարծում է երգիչը:
Ռոլանդը, ով թե իր երգերում և թե կյանքում շատ է անդրադառնում Երևանին ու մեր մայրաքաղաքի աղավաղվող դեմքին, նշում է, որ Երևանը զայրացած է ու նրան զայրացնում է սուտը:
«Երևանը այնքան սուտ է տեսնում, բայց այդ ամենի հետ մեկտեղ անկեղծ է: Աշխարհում մի տեղ չկա, որ զանգես ընկերոջդ գիշերը ժամը 5-ին, ասես սիրտս նեղված է, բայց Երևանում, երբ էլ ուզես այդպես կարող ես անել»,-ասում է նա:
Ռոլանդն ընգծում է, որ ինքը` Երևանում լավ է հարցին, միշտ պատասխանում է այո շատ լավ է:
«Իհարկե, մեզ մոտ լավ է: Տեսեք` դրսում մարդիկ մի ամբողջ շաբաթ աշխատում են, որպեսզի շաբաթվա վերջին մի քիչ հանգստանան, իսկ Հայաստանում, երբ էլ ուզես կարող ես շաբաթվա վերջ անել ու քեֆ ուրախությունը ամեն վայրկյան էլ պատրաստ է»:
Ռոլանդը նաև նշում է, որ չնայած իր ընդվզող տեսակին ինքը երբևէ չի ցանկանա լինել քաղաքականության մեջ:
«Ասեմ ավելին, ես որևէ քաղաքական իրադարձության չեմ հետևում, իմ համար ընտրել եմ տեղեկատվական վակուումի ապրելակերպ և այդպես շատ հեշտ է` հաշվի առնելով, որ տեղեկատվությունն էլ հիմնականում հիմար բաներով են լցնում: Զարմանում եմ` ում է հետաքրքիր այսինչ մարդու երեխայի կնունքը, ծննդյան արարողությունը և այլն, ում համար է դա արվում»,-հարցնում է հայկական միակ ռեգգի խմբի երգիչ Ռոլանդ Գասպարյանը:
Նրա հետ հարցազրույցի ամբողջական ու հեռուստատեսային տարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում: