Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդումը, որ ողջ տարվա ընթացքում Ձեր դատին հանձնեց հարցազրույցներ շոու բիզնեսի ներկայացուցիչների ու հայ այլ հայտնիների հետ և արժանացավ մեր ընթերցողների ինչպես դրական գնահատականին, այնպես էլ կառուցողական քննադատությանը, մեր ստեղծագործական խմբի համար արձակուրդային այս շրջանում առաջարկում է վերհիշել Փոփ Արտ-ի ամենադիտված թողարկումներից մի քանիսը: Տեղեկացնենք, որ Փոփ Արտ-ի, ինչպես նաև Asekose.am-ի մյուս հաղորդումների համար նոր եթերաշրջանը կսկսվի սեպտեմբերի 21-ից` նոր եռանդով ու լիցքերով:
Հաղորդումը վարում են Անահիտ Հարությունյանն ու Սաթենիկ Խաչատրյանը:
Նշենք նաև, որ Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդումը կարող եք դիտել նաև Լայմ TV-ով` կիրակի-14.30-ին, երկուշաբթի, 11:40-ին և չորեքշաբթի՝ 18:15-ին:
Հաղորդումները` Լայմ հեռուստաընկերության եթերում կլինեն` ըստ ստորև նշված գրաֆիկի.
Օգոստոսի 6-ին` Հարութ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆ
Օգոստոսի 10-ին` Սոնա ՇԱՀԳԵԼԴՅԱՆ
Օգոստոսի 11-ին` Մերի ՄԱԿԱՐՅԱՆ
Օգոստոսի 13-ին` Մարիաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Օգոստոսի 17-ին` Սոս ՋԱՆԻԲԵԿՅԱՆ
Օգոստոսի 18-ին` Սոֆի ՄԽԵՅԱՆ
Օգոստոսի 20-ին` Մովսես ԵՐԵՄՅԱՆ
Օգոստոսի 24-ին ` Կայա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Օգոստոսի 25-ին` ՀԱՅԿՈ
Օգոստոսի 27-ին` Զառա ՍԱՀԱԿՅԱՆ
Օգոստոսի 31-ին` Արթուր ԱԲՐԱՀԱՄ
Սեպտեմբերի 1-ին` Սամվել ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սեպտեմբերի 3-ին` ԷՄՄԻ
Սեպտեմբերի 7-ին` Մարգարիտա ՊՈԶՈՅԱՆ
Սեպտեմբերի 8-ին` Եվա ՌԻՎԱՍ
Սեպտեմբերի 10-ին` Վիկա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սեպտեմբերի 14-ին` Սիլվա ՀԱԿՈԲՅԱՆ
Սեպտեմբերի 15-ին` Ռոզի ԱՎԵՏԻՍՈՎԱ
Սեպտեմբերի 17-ին` Կարենք ԲՈՔՍՅԱՆ
Նշենք, որ Asekose.am-ի մեկ այլ` Թոփ Տես հաղորդումը, որ ողջ տարվա ընթացքում ոչ միայն Ձեզ պատմեց կարևոր իրադարձությունների մասին, այլև ներկայացրեց համացանցում ու մամուլում դրանց վերաբերյալ արձագանքները, մեր ստեղծագործական խմբի համար արձակուրդային այս շրջանում առաջարկում է մի փոքր կտրվել իրադարձությունների տեսության հորձանուտից ու վերհիշել մեր տաղավարում`«Բացարձակ Արժեք» հաղորդման շրջանակներում անցկացված հարցազրույցներից ուշագրավ դրվագներ: