▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Քյոսայանը բաժանվել է կնոջից հայուհու պատճառով

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բլոգեր եւ լրագրող Բոժենա Ռինսկան այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ հայնտի հայ ռեժիսոր Տիգրան Քյոսայանը բաժանվել է իր կնոջից` ռուս դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայից: Ըստ նրա` Քյոսայանը կնոջից բաժանվել է Մոսկվայում հայտնի հայ լրագրող Մարգարիտա Սիմոնյանի համար, ով նրանից սպասում է իրենց երկրորդ երեխային:

«Այսօր Յուրամալյում տեսել եմ Մարգարիտա Սիմոնյանին իր երեխայի հոր՝ Տիգրան Քյոսայանի հետ»,- գրել է բլոգերը:

Իսկ երբ օգտատերերը մեկնաբանել են այս գրառումն ու իրենց զարմանքն են արտահայտել զույգի բաժանման առթիվ, Ռինսկան պատասխանել է.

«Ես կարծում էի, որ բոլորն արդեն վաղուց ամեն ինչ գիտեն. «Море. Горы. Керамзит» սերիալը Քյոսայանը նկարահանել է հենց Սիմոնյանի նովելի հիման վրա»։

Տեղեկացնենք, որ անձամբ իրենք` Խմելնիցկայան, Քյոսայանը և Սիմոնյանը, դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Մարգարիտա Սիմոնյանը Թինա Կանդելակիի հետ միասին НТВ հեռուստաալիքով վարում էր «Железные леди» թոք-շոուն:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին