Օրեր առաջ ինքնասպան եղած դերասան Ռոբին Ուիլիամսի հետ մտերմացած Կոկո անունով կապիկը նեղստրել է, երբ իմացել է դերասանի մահվան մասին:
Կենտրոնի աշխատակիցների (Կոկոն պահվում է Հյուսիսային Կարոլինայի հետազոտական կենտրոններից մեկում) խոսքով, երբ իրենք բացատրել են, որ հայտնի դերասանը մահացել է, ժեստերի լեզուն հասկացող կապիկը շատ է տխրել, նույնիսկ նրա ներքևի շուրթը սկսել է դողալ: Այնուհետև Կոկոն կրկին ժեստերի լեզվով հայտնել է, որ «կինը լաց է լինում»՝ նկատի ունենալով ինքն իրեն:
Նշենք, որ Ռոբին Ուիլյամսի և Կոկո կապիկի մտերմությունը սկսվել էր 13 տարի առաջ, երբ դերասանն առաջին անգամ ստիպել էր ժպտալ իր ընկերոջը՝ գորիլա Մայքլին, կորցրած Կոկոյին։