▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մանկական Նոր Ալիք»-ում Դավիդ Վարդանյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մանկական Նոր Ալիք» մրցույթն այլևս անցյալում է: Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցը` 12-ամյա Դավիթ Վարդանյանը, հեղինակավոր մրցույթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները Դավթի երկու ելույթները 110 հնարավորից 104 միավոր են գնահատել:

Նշենք, որ մցույթում հաղթող է ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրեյ Բոյկոն, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում երեքական հաղթող է եղել: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը շնորհվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Մանեշինային: 

Հիշեցնենք, որ «Մանկական Նոր Ալիք» բուն մրցույթը մեկնարկել է օգոստոսի 16-18-ը:

Օգոստոսի 16-ին` մրցութային առաջին օրը, Դավիթը հանդես է եկել Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով, որի շնորհիվ նա 55 միավորից ստացել 54-ը, իսկ մրցութային երկրորդ օրը նա կատարել է Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգը, որի համար 55 հնարավորից 50 միավոր է ստացել:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին