Արդեն տեղեկացրել էինք, որ ամբողջ աշխարհով տարածված «սառը ցնցուղ» ֆլեշմոբը հասել է նաև Հայաստան: Արդեն մի քանի օր է, ինչ մեր հայտնիները տեղադրում են տեսանյութեր, որում, միանալով այս յուրօրինակ ակցիային, իրենց գլխին սառը ջուր են լցնում` մարտահրավեր նետելով իրենց ընկերներին: Երգչուհի Էմմին ևս միացել է տվյալ ֆլեշմոբին և մարտահրավեր է նետել «X Factor» նախագծի աղջիկների իր թիմի անդամներին, Եգոր Գլումովին, ոճաբան Սերժ Հարությունյանին, ռեժիսոր Արթուր Մանուկյանին, Էրիկ Կարապետյանին և, իհարկե, Նադեժդա Սարգսյանին:
Հիշեցնենք, որ «Սառը ցնցուղից» հրաժարվողները պետք է 100 դոլար եւ ավելի գումար
փոխանցեն ակցիան նախաձեռնած ALS բարեգործական կազմակերպությանը, որը
պայքարում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության դեմ, իսկ նրանք, ովքեր
մասնակցում են ֆլեշմոբին, ընդամենը 10 դոլար են պարտավոր փոխանցել։