▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրայա Քերիի մոտ հոգեկան շեղումներ են ի հայտ եկել

Ամերիկյան երգչուհի Մրայա Քերին կարող է զրկվել իր երեխաներից հոգեկան շեղումների պատճառով:

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ 44-ամյա երգչուհին գտնվում է ամուսնալուծության շեմին: Պարզվում է, որ Մրայայի ամուսինը` Նիք Քեննոնը, հայտարարություն է տարածել այն մասին, որ մտադիր է իր մոտ վերցնել իրենց երեխաներին: Նա ասել է, որ իր և Մրայայի բաժանության պատճառը ոչ թե իր դավաճանություններն են, ինչպես հավաստիացնում է երգչուհին, այլ` նրա եսասիրությունը:

«Նա իր կառուցվածքի պահպանման համար ուղղակի հրաժարվում է ունենալ այլ երեխաներ»,- ասել է Նիք Քեննոնը:

Նրա խոսքերով` բացի դրանից, վերջերս Քերիի մոտ ի հայտ են եկել հոգեկան որոշ շեղումներ: Այդ իսկ պատճառով է, որ Քեննոնն այս պահին վախենում է իր երեխաների համար, ովքեր գտնվում են Մրայայի կողքին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին