▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նունե Եսայանը, Շուշան Պետրոսյանը, Անդրեն, էմմին և այլոք անկախության տոնին նվիրված տեսահոլովակում

Երաժշտական պրոդյուսեր Կարեն Մարգարյանի նախաձեռնությամբ Հայաստանում օրեր առաջ ավարտվել են «Հազար գույներ» անվամբ տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Երգի, երաժշտության հեղինակը հենց  Կարեն Մարգարյանն է, և այն գրվել է դեռևս 2004-ին և զետեղվել է Կարեն Մարգարյանի համանուն ձայնասկավառակում: 2009-ին «Հազար գույներ»-ի համար ամերիկաբնակ Արշալույս  Դարբինյանի կողմից  գրվել են նաև երգի խոսքերը:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Մարգարյանն ասաց, որ «Հազար գույներ» երգի ստեղծումից տարիներ անց տեսահահոլովակ են նկարահանել ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ և տեսահոլովակի պրեմիերան էլ  համապատասխանաբար կայանալու է  հենց  այդ օրը.

«Որոշեցինք տեսահոլովակ նկարահանել, որում օգտագործել ենք 2009-ին «Nokia» թատրոնում տեղի ունեցած «Armenian music awards» մրցանակաբաշխությունից վերցված հատվածներ, ինչպես նաև նոր նկարահանումներ ենք անցկացրել, որոնց մասնակցել են երգիչներ  ինչպես  Միացյալ  Նահանգներից, այնպես էլ Հայաստանից, այդ թվում` Նունե Եսայանը Շուշան Պետրոսյանը, Էռնա Յուզբաշյանը, Արթուր Իսպիրյանը, Անդրեն, Արմինկան, Էմմին, Գրիգոր Աղախանյանը, Լանա Խաչատրյանը, Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյանները, Աննա Խաչատրյանը, Հովհաննես Շահբազյանը, Սոֆի Մխեյանը, Արա Մարտիրոսյանը, Ալլա Լևոնյանը, Տիգրան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը,  Էրիկը, Լիլիթ Մռավյանը, ինչպես նաև հնչել է դուդուկ Ջիվան Գասպարյան կրտսերի նվագակցությամբ»:

Հաշվի առնելով, որ Հայաստանին ձոնված շատ երգեր կան, բնականաբար, կա վտանգ, որ նոր ստեղծագործությունը կարող է ոչնչով չտարբերվել, ինչի վերաբերյալ էլ Կարեն Մարգարյանն ասաց.

«Չեմ ուզում որևէ  մեկին  փնովել, բայց  մեր  երգը  շատ դրական և ուրախ է  ստացվել` թե ռիթմի, թե կառուցվածքի, թե խոսքերի տեսանկյունից, առավել ևս, որ Հայաստանին  նվիված երգերի մեծ մասն  իսկապես լացակումած են»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին