Մեծ կարևորություն չեմ տալիս նման մրցույթներին, բայց մի քանի դրվագներ ֆիքսեցի ակամա.
1. Մանկական Եվրատեսիլում Եվա Ռիվասի՝ հատուկ մեծահասակների համար նախատեսված «յանըմ իր գեղեցկությունը ցուցադրող» շորը
2.Երեխաներից շատերի մանկությունից հեռու կերպարները
3.Ինգայի՝ առանց Անուշի ներկայանալու պահը («սպայկան» դեռ չի ներե՞լ Անուշին)
4. Հաղթողի ձայնային տվյալների ու վոկալի բացակայությունը ( լավ բալիկի է, բայց ախր երգելն էլ կապ ունի չէ՞ այդ մրցույթի հետ):
Հիշեցնենք, որ երեկ կայացել է «Մանկական Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը: Հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում տասը մասնակիցներից հաղթող է ճանաչվել Էլիզաբեթ Դանիելյանն` «Արեւի մարդիկ» երգով: