▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախպերս ու ես. Գայանե Ասլամազյանը` Սևակ Ամրոյանի նոր տեսահոլովակում

​​​​​​​

Համացանցում հայտնվել է «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանի նոր` «Ախպերս ու ես» տեսահոլովակը: Ռեժիսորի դերում հանդես է եկել Արվին Քոչարյանը, իսկ որպես ոճաբան` Արամ Նիկոլյանը:

Ուշագրավն այն է, որ տեսահոլովակի հերոսներին մարմնավորել են Գայանե Ասլամազյանը և Դերհովան: Վերջիններիս ընտրության վերաբերյալ Սեւակ Ամրոյանի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը Asekose.am-ի թղթակցին ասաց, որ Դերհովան նաև գործիքավորել է տվյալ երգը.

«Դերհովան գործիքավորումից բացի ցանկություն էր հայտնել տեսահոլովակում զինծառայողի դերում հանդես գալ: Ինչ վերաբերվում է Գայանե Ասլամազյանին, նրան առաջարկեցինք մարմնավորել զինծառայողի մոր կերպարը, որից հետո էլ տեղեկանալով, թե ով է երգիչը, ռեժիսորը և թիմը, որի հետ պետք է աշխատի, սիրով համաձայնեց»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին