Ստամբուլահայ երգչուհի Սիպիլ Փեքթորոսօղլուն այսօր հայ հանդիսատեսի դատին է ներկայացրել իր նոր «Սեր» ձայնասկավառակը: Սա երգչուհու թվով երկրորդ ձայնասկավառակն է, որում ներկայացված են 12 երգ` 11-ը հայերենով և մեկն արամերենով:
Շնորհանդեսից առաջ երգչուհին Asekose.am-ի հետ զրույցում նշել է, որ երգով զբաղվելը իր ամենամեծ երազանքի ետևից հասնելու արդյունք է, և անկախ տեսահոլովակների և ձայնասկավառակների քանակից, ամեն անգամ հանդիսատեսին դատին նոր գործ հանձնելիս այնուամենայնիվ հուզմունքը կա:
«Սեր» ձայնասկավառակով ուզում եմ իմ սերը փոխանցել Հայաստանին և հայ ժողովրդին: Հուսով եմ հայ հանդիսատեսին դուր կգան իմ նոր ձայնասկավառակում ընդգրկված երգերը»,-նշեց երգչուհին:
Asekose.am-ի հարցին ի պատասխան, թե Թուրքիայում ապրող հայն ինչ դժվարություններ է ունենում Սիպիլը նշեց, որ դժվարություններն ամենուրեք են:
«Դեռ տարիներ առաջ ես մեծ հաջողություն ունեցա, երբ իմ հայերեն լեզվով «Նամակ» տեսահոլովակը սկսեցին ցուցադրել թուրքական առաջատար հեռուստաալիքները, սա մեծ հաջողություն էր, սակայն այս ամենով հանդերձ դժվարությունները ևս շատ են: Չնայած բազմաթիվ դժվարություններին ես Թուրքիայում ծնվելով և ապրելով` երբեք այդ ազգի ներկայացուցիչների նկատմամբ թշնամություն չեմ զգացել և եթե ճիշտն ասեմ, ինքս էլ նրանց կողմից երբևէ վատ վերաբերմունքի չեմ արժանացել»,-ասում է Սիպիլը:
Ստամբուլահայ երգչուհին խոսել է նաև թուրքական ազգանվան հետ չհամակերպվելու, իր երազանքների և բազմաթիվ այլ հարցերի շուրջ: Հաղորդման ամբողջական տեսատարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում: