▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը նշել են իրենց երեխաների առաջին ծննդյան տարեդարձը

Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 18-ին սուրագատ մոր օգնությամբ լույս աշխարհ եկան ռուսական շոու բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովայի և նրա ամուսնու` Մաքսիմ Գալկինի երկվորյակ երեխաները` Լիզան և Հարրին:

Իրենց երեխաների առաջին ծննդյան տարեդարձը ծնողները նշել են սեփական առանձնատանը: Դեռ վաղ առավոտից նրանց տանը իսկական տոնական իրարանցում է տիրել, իսկ արդեն կեսօրին փոքրիկներին շնորհավորելու են եկել Պուգաչովայի և Գալկինի ամենամտերիմ ընկերները` Իգոր Նիկոլաևը, ով ի դեպ` երեխաներից մեկի` Հարրիի կնքահայրն է, Ֆիլիպ Կիրկորովը, Վալենտին Յուդաշկինը և, իհարկե, Կրիստինա Օրբակայտեն որդու հետ միասին: Նշենք, որ ներկաներին սպասվել է շքեղ հյուրասիրություն, որի ժամանակ մատուցված ուտեստների պատրաստումը անց է կացվել անձամբ Պուգաչովայի մասնակցությամբ:

Տեղեկացնենք, որ մինչ հյուրերի այցելությունը` Ալլայի և Մաքսիմի առանձնատուն են բերվել հարյուրավոր գունավոր փուչիկներ, որոնք կեսգիշերին մոտ ամուսինների ձեռքով օդ են բարձրացվել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին