Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրերին Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Փարիզ` Բարձր նորաձևության շաբաթվան ներկա գտնվելու համար, որտեղ Քիմը գրեթե ամեն օր հայտնվում է սկանդալային պատմությունների կիզակետում: Երեկ նրա վրա բառիս բուն իմաստով հարձակվել և գետնին տապալելու փորձ էր կատարել ուկրաինացի լրագրող Վիտալի Սերդյուկը, սակայն այդքանով «անակնկալները» չեն ավարտվում:
Հայազգի աստղը, համարյա կիսամերկ, ամուսնու հետ ներկայացել է «Lanvin»-ի ցուցադրությանը, որից հետո համացանցում տարածվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են լրագրողները Քիմին և Քանյեին տեսնելու պես սկսում սուլել: Հավանաբար, լրագրողներն այս ձևով արտահայտում էին իրենց բողոքն աստղային զույգի ուշացման վերաբերյալ: Նշենք, որ սուլոցներին ի պատասխան Քանյեն ասաց, որ իրենց ուշացման մեղավորը «Lanvin» ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Ալբեր Էլբազն է, ով ճանապարհին կանգնեցրել է նրանց: