Համաշխարհային աստղերի նոր մերկ լուսանկարները կրկին ողողել են ողջ համացանցը: Այս անգամ հակերների «զոհն» են դարձել երգչուհի Ռիհաննան և դերասանուհի Էմբեր Հերդը:
Չնայած այն բանին, որ մինչ այս Ռիհաննան աչքի չէր ընկել իր համեստ զգեստներով, բայց, այնուամենայնիվ, երգչուհու մերկ լուսանկարները մեծ աղմուկ են բարձրացրել հասարակության շրջանում: Իսկ ինչ վերաբերվում է Էմբեր Հերդին, ով, ի դեպ, դերասան Ջոնի Դեպի հարսնացուն է, ապա նշենք, որ սա արդեն երկրորդ անգամն է, ինչ նրա հետ նմանատիպ դեպք է պատահում:
Հիշեցնենք, որ մինչ այս հակերների հմուտ ձեռքի աշխատանքի շնորհիվ համացանցում էին հայտնվել նաև Քիմ Քարդաշյանի, Ջենիֆեր Լոուրենսի, երգչուհի Դեմի Լովատոյի և այլ հայտնիների մերկ լուսանկարները: