Որոշ ժամանակ առաջ ներկայացրել էինք ռուսական «Голос» նախագծի ժամանակ հայազգի Մարիամ Մերաբովայի ելույթը, ով իր կատարմամբ պարզապես ցնցել էր մարզիչներին:
Պարզվում է, որ ներկայումս 42-ամյա Մարիամը աշխատում է Ալլա Պուգաչովայի «Future Star» վոկալի դպրոցում, ով էլ իր հերթին նրա ելույթից հետո շնորհավորել է Մերաբովային և հաջողություն մաղթել նրան:
«Ես սկեսրայրիս՝ Լեւոն Մերաբովի հետ (ով Ալլա Պուգաչովայի համար գրել էր «Ռոբոտ» երգը) եկել էի Ալլա Պուգաչովայի մոտ։ Պրիմադոննան ինձ վերցրեց, հաճախ գալիս էր իմ դասերին, լսում եւ ոչ մի նկատողություն չէր անում»,- ասել է 42-ամյա երգչուհին:
Հիշեցնենք, որ Մարիամի վերջնական ընտրությունը կանգնել էր Լեոնիդ Ագուտինի վրա: