Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել այս տարվա, թերևս, ամենասպասված աստղային հարսանիքը: Խոսքը հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա ընտրյալի` 36-ամյա Ամալ Ալամուդդինի հարսանեկան արարողության մասին է: Այսօր համացանցում են հայտնվել զույգի հարսանեկան արարողությունից որոշ լուսանկարներ, որոնք հրապարակել են «People» և «Hello» պարբերականները:
Հայտնի են դարձել նաև հարսանեկան արարողութունից որոշ մանրամասներ, ըստ որոնց` հարսանցուի զգեստը պատրաստվել է «Oscar de la Renta» նորաձևության տան դիզայներների կողմից, իսկ ահա հայտնի սրտակերի ընտրությունը` կոստյումի հարցում, կանգ է առել «Giorgio Armani» նորաձևության տան վրա:
«Ես անգամ պատկերացնել չէի կարող իմ կյանքի ամենակարևորագույն օրն առանց Ջորջիո Արմանիի: Նա իմ լավագույն ընկերն է»,- պատմել է Քլունին:
Նշենք, որ հարսանեկան արարողությունը անց է կացվել Վենետիկում գտնվող «Aman Canal Grande Hotel» հյուրանոցում, որտեղ էլ ներկա գտնվողները տոնել են նորապսակների շքեղ հարսանեկան արարողութունը:
Հիշեցնենք, որ զույգը միմյանց հետ ծանոթացել է Իտալիայում գտնվող Կոմո կղզում: