▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղուց էի երազում Մարտիրոսյանին մերկապարի ձողին տեսնել. Ուրգանտը` VARDA-ի մասին

Երգչուհի, Pole Dance-ի աշխարհի չեմպիոն VARDA-ն հյուրընկալվել է ռուսական «Առաջին ալիք»-ի «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը: VARDA-ն Իվան Ուրգանտի հետ միասին ցուցադրել է, թե ինչպես կարող է պարը հեշտացնել առօրյա կյանքը, որից հետո էլ հաղորդավարն ասել է. «Վաղուց էի երազում Մարտիրոսյանին մերկապարի ձողին տեսնել»: Ուրգանտն այդ ձևով ակնարկել է իր մտերիմ ընկերոջը` Գարիկ Մարտիրոսյանին: Նշենք, որ հայազգի VARDA-ի ազգանունը նույնպես Մարտիրոսյան է:

Ստորև ներկայացնում ենք հաղորդման տեսանյութը (դիտել 24-րդ րոպեից)։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին