Արդեն տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 5-ին մեկնարկել է ռուսական «Голос» նախագծի 3-րդ եթերաշրջանը: Մրցութային առաջին օրը` կույր լսումների փուլին, մարզիչներին անակնկալ է մատուցել նաև հայտնի ռուս հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը, ով կատարել է Վալերի Մելաձեի և Գրիգորի Լեպսի «Обернитесь» ստեղծագործությունը:
Նշենք, որ ելույթի ժամանակ մարզիչները երկար ժամանակ չեն կռահել, թե ով է իրականում կատարում տվյալ ստեղծագործությունը: