Օրերս տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ այս հանգստյան օրերին Չինաստանից ամուսնու և մեկուկես տարեկան որդու հետ Մոսկվա է վերադարձել երգչուհի Ժաննա Ֆրիսկեն: Լատվիայում հանգստանալուց հետո երգչուհին մեկնել էր Չինաստան քաղցկեղի դեմ բուժման նոր կուրսեր սկսելու նպատակով: Տեեկացնենք, որ Ֆրիսկեն կարծես թե վերադարձել է իր նախկին կյանքին. նա ակնհայտ նիհարել է, հրաժարվել է հաշմանդամի սայլակից և գերադասել է տեղաշարժվել ինքնուրույն: Այս օրերին նրան նույնիսկ նկատել են Մոսկվայի փողոցներով զբոսնելիս, ռեստորաններից մի քանիսում ընթրելիս և տարբեր խանութներից գնումներ կատարելիս: Սակայն նշենք նաև, որն այն վայրերը, որտեղ հայտնվում է Ժաննան, նրան դեռևս շատ դժվարությամբ են ճանաչում, ինչը թույլ է տալիս երգչուհուն ավելորդ անգամ չթաքնվել կողմնակի հայացքներից:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է` բազմաթիվ մարդիկ ուշադիր հետևում են երգչուհու ճակատագրին: Նրա հիվանդության մասին լուրերը տարածվել էին այս տարվա հունվար ամսին, ինչից հետո Ռուսական Առաջին Ալիքը կազմակերպել էր դրամահավաք, որի ընթացքում երգչուհու բուժման համար հավաքվել էր ավելի քան 50 միլիոն ռուբլի: