Նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Իգոր Բորշչենկոն կարծում է, որ ճիշտ բուժման դեպքում, ապաքինման հնարավորությունները մեծ են:
«Ժաննա Ֆրիսկեի մոտ գլիոբլաստոմա են ախտորոշել: Այդ գլխուղեղի քաղցկեղի տեսակներից առավել հաճախ է հանդիպում: Նախանշանները կախված են այն բանից, թե որ հատվածներն են վնասված: Եթե գոյացությունը ձևավորվել է գլխուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է խոսքի և շարժումների համար, ապա ախտանիշներն ավելի շուտ են ի հայտ գալիս: Այդ կարող են լինել գիտակցության կորուստ, խոսքի հանկարծակի շեղում կամ շարժումների խանգարում:
Այդպիսի իրավիճակներում մարդիկ, որպես կանոն, անմիջապես դիմում են բժշկի եւ հնարավոր է լինում հիվանդությունը վաղ շրջանում ախտորոշել եւ ժամանակին բուժում սկսել: Բայց եթե գոյացությունը լինում է գլխուղեղի խորը հատվածներում, այն կարող է զարգանալ առանց սուր նշանների: Քաղցկեղի առկայության ոչ հաճախ հանդիպող նշաններից է հալյուցինացիան: Օրինակ` մարդուն թվում է, որ ամենուրեք աղբի հոտ է տարածված, սովորական մթերքները փոխում են համն ու հոտը: Նախազգուշացնող են նաև խրոնիկ գլխացավերը, որոնք ցավազրկող միջոցներով չեն անցնում, առավոտյան սրտխառնոցն ու փսխումը: Հնարավոր չէ ասել, թե հատկապես ինչից է ձեւավորվում ու զարգանում գլխուղեղի քաղցկեղը»,- նշել է մասնագետը:
Բժիշկը պատմել է, որ առաջնային գլիոբլաստոման չի ճյուղավորվում: Այդ հույս է ներշնչում և ենթարկվում է վիրահատության ու ճառագայթային բուժման: Հայտնի են դեպքեր, երբ նման քաղցկեղից ամբողջությամբ ապաքինվել են: