Արդեն երկար ժամանակ է, ինչ ռուսական ԶԼՄ-երը քննարկում են Վերա Բրեժնևայի և Կոնստանտին Մելաձեի թվացյալ սիրավեպը: Եվ ահա օրերս, նրանցից մեկը տեղադրելով Վերայի և Կոնստանտինի լուսանկարը, հաստատել է նրանց սիրավեպին վերաբերող բոլոր խոսակցությունները: Բանն այն է, որ օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել սիրահար զույգին համբուրվելիս:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ երգչուհուն և Կոնստանտին Մելաձեին բռնացրել էին «Лапино» կոչվող ծննդատնից դուրս գալիս, որտեղ նրանք անց էին կացրել գրեթե 1,5 ժամ: