Երեկ երեկոյան Հոլիվուդում տեղի է ունեցել amfAR բարեգործական երեկոն, որին ներկա են եղել համաշխարահային մի շարք աստղեր: Սակայն ամենից շատ ուշադրություն են գրավել երգչուհիներ Ռիհաննան և սկանդալային Մայլի Սայրուսը, ովքեր երեկոյին ներկայացել են առանց ներքնազգեստի: 26-ամյա Ռիհաննան երեկոյին ներկայացել է սպիտակ զգեստով, որի վերին հատվածը կարծես թե բացակայել է. բանն այն է, որ երգչուհու կրծքերը ծածկված են եղել ընդամենը մի քանի մանուշակագույն թիթեղներով: Իսկ ահա 21-ամյա Մայլի Սայրուսը, չդավաճանելով հասարակաության շրջանում շոկ առաջացնելու իր սովորությանը, երեկոյին ներկայացել է բավական բաց սև զգեստով, ինչն անգամ թույլ է տվել պապարացցիներին լուսանկարել երգչուհու բաց կուրծքը: