▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս...

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում   մահացած սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի ամուսինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է Ներսես Աբրահամյանն, ում հետ Հասմիկն ամուսնացել էր 2013 թվականին:

Հիշեցնենք, որ Հասմիկ Ղարիբյանը  2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ: 

Հասմիկն ընդամենը 34 տարեկան էր. Asekose.am-ը գրել էր սիրված դերասանուհու առողջական խնդիրների մասին` մեջբերելով  կյանքով ու հումորով լեցուն դերասանուհու հուսադրող խոսքերը` «Ընդամենը սուր թոքաբորբ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ: Շնորհակալություն»: Ընկերներն ու պարզապես ` Հասմիկին ճանաչողնեն ու սիրողները` ցավակցական խոսքեր են գրում դերասանուհու ֆեյսբուքյան էջում` ցավալով անդառնալի կորստի համար:

Asekose.am-ը  ցավակցում է Հասմիկի ընտանիքին,  հարազատներին ու ընկերներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին