▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասմիկ Ղարիբյանին կտեղափոխեն Երևան. դա նրա վերջին ցանկությունն էր

 

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացած 34-ամյա դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին` «Կարգին Հասոյին»,  կհուղարկավորեն Հայաստանում: Ընկերների փոխանցմամբ` դերասանուհին մահից առաջ խնդրել է, որ իրեն հուղարկավորեն Հայաստանում:
ԱՄՆ-ում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա ընկերներից:Այժմ ԱՄՆ-ում գտնվող նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով, փորձելու են հնարավորինս շուտ դին տեղափոխել Հայաստան, թեեւ նման ընթացակարգերը սովորաբար տեւում են 1-2 շաբաթ:Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Հասմիկ Ղարիբյանը մահացել է հիվանդանոցում: Նրա հիվանդության մասին ընկերները իմացել են մոտ 1-1,5 տարի առաջ, ԱՄՆ-ում սիրված դերասանուհին ամեն ինչ արել է ապաքինման համար, բայց, ապարդյուն:Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ժամեր առաջ մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: Նա ընդամենը 34 տարեկան էր:  2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ հասմիկը  2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, ո

Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացած 34-ամյա դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին` «Կարգին Հասոյին»,  կհուղարկավորեն Հայաստանում: Ընկերների փոխանցմամբ` դերասանուհին մահից առաջ խնդրել է, որ իրեն տեղափոխեն Երևան և հուղարկավորեն Հայաստանում:

Հիշեցնենք, որ Հասմիկը 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին