▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիմաթին հրապարակել է նոր լուսանկար, որում ապացուցում է Բիլանի թմրամոլ լինելը

Արդեն տեղեկացրել ենք ռուսական շոու բիզնեսում առաջացած վերջին սկանդալի մասին, որը ծագել է ռեփեր Թիմաթիի և Դիմա Բիլանի միջև: Բանն այն է, որ Թիմաթին մեղադրել է Բիլանին օրերս Նիժնի Նովգորոդում թմրանյութերի ազդեցության տակ ելույթ ունենալու մեջ: Սակայն ինչպես և սպասելի է նման դեպքերում, այս ամենով նրանց միջև եղած «աստղային պատերազմը» չի ավարտվել: Այն բանից հետո, երբ Բիլանի պրոդյուսեր Յանա Ռուդկովսակայան հայտարարել էր, որ դատական հայց է ներկայացնելու Թիմաթիի դեմ և որ նրանք պատրաստ են անցնել բժշկական հետազոտություն, ինչպես նաև այն բանից հետո, երբ Յանան իր միկրոբլոգում, ի պատասխան Թիմաթիին, տեղադրել էր վերջինիս լուսանկարը, որում նա կասկածելի ծխախոտ է ծխում, Թիմաթին իր Instagram-ում տեղադրել է մի նոր լուսանկար, որում որպես իր խոսքերին ապացույց ցուցադրել է Դիմայի քթի տակ եղած սպիտակ փոշին: Լուսանկարը ռեփերը մակագրել է հետևյալ կերպ. 

«Ես չեմ փորձում ինձ սուրբ ներկայացնել և չեմ էլ հերքում, որ երիտասարդ տարիքում թմրանյութեր ծխել եմ։ Բայց, Յանա, ինչպես երևում է, դու որոշ միտումներից հետ ես մնացել։ Քո տեղադրած 15 տարի առաջ արված լուսանկարն արդեն վաղուց արդիական չէ։ Երիտասարդության շրջանում շատերն են սխալներ գործում, բայց ես արդեն վաղուց եմ կատարել իմ ընտրությունը և արդեն վաղուց պատասխանատու եմ իմ կատարած քայլերի համար։ Արդեն 10 տարի է, ինչ ես վարում եմ առողջ ապրելակերպ` չեմ ծխում, չեմ խմում և թմրանյութեր չեմ օգտագործում: Յանա, մի փորձիր փոխել խոսակցության թեման։ Բիլանը թմրամոլ է, բացահայտ ասում եմ։ Հիմա շոու-բիզնեսի բոլոր ներկայացուցիչները թող ամոթահար գլուխները կախեն ու լռեն։ Բավական է  խաբեք հեռուստադիտողին, հերիք է երեխաներն ու պատանիները հեռուստացույց դիտելիս տեսնեն, թե ինչպես է թմրադեղ օգտագործած արտիստը բեմ բարձրացել կամ եթեր դուրս եկել։ Իհարկե, եթե դուք հրաժարվում եք ԱՆԿԱԽ մի բժիշկ-փորձագետի մոտ հետազոտություն անցնել, ապա բոլոր խելամիտ մարդկանց համար պարզ է, թե որն է դրա իրական պատճառը։ Դուք անիմաստ ժամանակ եք ձգում, որպեսզի մաքրեք ձեր երգչի օրգանիզմն այդ աղբից, իսկ դատին ես պատրաստ եմ ներկայանալ»,- գրել է Թիմաթին:
Տեղեկացնենք, որ այս պատմությանն անդրադարձել են նաև Նիկոլայ Բասկովը և Եվգենի Պլյուշչենկոն, ով ի դեպ` Յանա Ռուդկովսկայայի ամուսինն է: Նրանք պաշտպանել են Բիլանին` նշելով, որ այդ ամենը ընդամենը թւյուրիմացություն է:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին