▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի պրոդյուսերը «Մանկական Եվրատեսիլ 2014»-ը մեղադրել է քաղաքականացված լինելու մեջ

46-ամյա ռուս պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը, ով այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանը ներկայացնող մասնակցի` Ալիսա Կոժիկինայի երգի հեղինակն էր,  իր բացասական կարծիքն է արտահայտել մրցույթի վերջնական արդյունքների վերաբերյալ` այն համարելով քաղաքականացված և ոչ ադեկվատ:

«Դիտելով «Մանկական Եվրատեսիլ»-ը` հերթական անգամ համոզվեցի դրա քաղաքականացված լինելու մեջ: Ես նույնիսկ չեմ խոսում Ռուսաստանի մասին` չնայած պարզ է այն, որ մեզ ատում են գրեթե բոլորը: Ինքս ինձ հարց էի տալիս` արդյո՞ք սա մանկական Եվրատեսիլն է, որովհետև փոքրիկ աղջիկ երեխաների հետ մրցում էին հասուն աղջիկներ, ինչն այդքան էլ հասկանալի չէր: Ես ուզում եմ նշել, որ հպարտանում եմ մեր երկրով և Ալիսայով, և ինչքան էլ մարդիկ մեզ դատեն կամ ինչ էլ որ խոսեն մեր մասին, մենք միշտ մեր հայրենիքի, ժողովրդի և մեր երաժշտության կողքին ենք կանգնած լինելու»,- իր միկրոբլոգում գրել է Մաքսիմ Ֆադեևը:

Հիշեցնենք, որ Ալիսա Կոժիկինան իր «Dreamer» երգով «Մանկական Եվրատեսիլ 2014» մրցույթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին