Ռուսական ԶԼՄ-երից մեկը գրում է, որ ռուսական շոու բիզնեսի Պրիմադոննան` Ալլա Պուգաչովան, առաջին անգամ ցույց է տվել իր երկվորյակ երեխաներից մեկի` դստեր` Ելիզավետայի լուսանկարը: Դա տեղի է ունեցել հաղորդումներից մեկի ժամանակ, որը նվիրված էր եղել Իգոր Նիկոլաևին, ով ի դեպ` Լիզայի կնքահայրն է:
Հիշեցնենք, որ Ելիզավետան և Գարրին լույս աշխարհ են եկել 2013թ-ի սեպտեմբերի 18-ին, սուրագատ մոր օգնությամբ: