▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին «ВИА Гра»-ն ՀՀ առողջապահության նախարարությունում

 

ВИА Гра խմբի նախկին անդամ, ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան Երևանում է: Նա մասնացելու է ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անցկացվող միջոցառումներին ու ֆոտոսեսիային, որը հովանավորում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից:
Վերա Բրեժնևան ՄԱԿ-ին օգնում է հաստատել ու արժևորել  կանանց իրավունքները` ՄԻԱՎ-ի դեմ պայքարում:
 Վաղը  նախատեսված է  Վերա Բրեժնևայի ասուլիսը, որի ընթացքում նա նաև խոսելու է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պետությունների կողմից արդյունավետ ու միասնական պայքար մղելու կարևորության մասին: 

Արդեն տեղեկացրել ենք, որ ВИА Гра խմբի նախկին անդամ, ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան Երևանում է: Նա Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի բարի կամքի դեսպանն է և մասնացելու է ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի անցկացվող միջոցառումներին ու ֆոտոսեսիային, որը հովանավորվում է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից:Վերա Բրեժնևան ՄԱԿ-ին օգնում է հաստատել ու արժևորել  կանանց իրավունքները` ՄԻԱՎ-ի դեմ պայքարում: 

 Այսօր Բրեժնևան հանդիպել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ և հանդիպման ընթացքում նշել է. «Իմանալով ձեր արձանագրած վիճակագրական տվյալները հպարտանալ կարելի է: Նման տեմպերով շարունակելու դեպքում 5 տարում հնարավոր կլինի ամբողջովին կանխել համաճարակը: Այդ պատճառով էլ առաջինը Հայաստան եմ այցելել»:

Լուսանկարը` Արմենպրեսի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին