▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող շատերը փորձեն Թաթայի չափ հայրենասիրություն սփռել աշխարհով մեկ. պրոդյուսեր

ArmStar.am-ը գրում է. Թաթա Սիմոնյանի՝ Ստամբուլում կայանալիք համերգի մասին ArmStar.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր ընթերցողներին: Հանրահայտ «Zorlu» կենտրոնում նոյեմբերի 15-ին և 17-ին տեղի են ունեցել ՀՀ վաստակավոր արտիստի մենահամերգները: Իսկ այսօր համացանցում հայտնվեցին համերգի որոշ պահերի վրա կենտրոնացած հրապարակումներ: Կայացած համերգի նկատմամբ մամուլի ցուցաբերած հետաքրքրության առթիվ կապ հաստատեցինք պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ, ում խնդրեցինք մեկնաբանել տարածված հայտարարությունները:

Գրիգորը չցանկացավ մեկնաբանել հոդվածների բովանդակությունը՝ նշելով. «Չեմ ցանկանում այդ նյութերին վերաբերող որևէ բան ասել, պարզապես թող յուրաքանչյուրն իր հերթին ձգտի Թաթայի չափ աշխարհով մեկ հայրենասիրություն սփռել: Իսկ հատուկ մեր օրերի «ինկվիզիտորներին» կցանկանայի հիշեցնել, որ համերգներն իրականացվել են Ստամբուլում հայկական վարժարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ, ու կազմակերպիչները հասույթը փոխանցել են վարժարանին»:

Իսկ թե էլ ինչ է ասել Թաթան Ստամբուլի համերգի ընթացքում` կայքն առաջարկել է  իմանալ՝ դիտելով համերգին ներկա հանդիսատեսի կողմից տրամադրված տեսանյութը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին