Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ռուս երգիչ Դիմա Բիլանի մենահամերգը, որն ուղեկցվել է շքեղ շոուով և բազմաթիվ անակնկալներով: Տեղեկացնենք, որ համերգի ընթացքում Բիլանը ելույթ է ունեցել նաև հայազգի երգչուհի Մարգարիտա Պոզոյանի հետ, ում հետ միասին նա կատարել է իրենց նոր զուգերգը: Ինչպես երևում է, Բիլանը բավական տպավորված է եղել իրենց համատեղ ելույթով, քանի որ դրա մասին նա նույնիսկ կիսվել է իր երկրպագուների հետ` Instagram-ում տեղադրելով իր և Մարգարիտայի լուսանկարները.
«Շնորհակալ եմ քեզ անկրկնելի զգացողությունների համար»- լուսանկարները մակագրել է Դիմա Բիլանը:
Հիշեցնենք, որ Բիլանը ռուսական «Голос» նախագծում հանդես էր գալիս որպես Մարգարիտա Պոզոյանի մարզիչ:
Համացանցում հայտնվել է նրանց զուգերգի տեսանյութը: