▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թինա Կանդելակիի ` «մայրս հայ է» և «սիրում եմ ադրբեջանցիներին» արտահայտությունների մասին

Արդեն, իսկ շատերի համար նյարդայնացնող արտահայտություն. «Մայրս հայ է», «սիրում եմ ադրբեջանցիներին». Թինա Կանդելակի:
Հիմա դիմեմ մեր քննադատ ժողովրդին.
Լավ եք անում, որ Թինային քննադատում եք՝ Էդ Ձեր գործն է, բայց մի հատ նայեք գոնե ինչ կայքից է տարածվել էդ լուրը` haqqin.az, ադրբեջանական տարածված կայք: Սրանք չէի՞ն, որ թուրքական մամուլի հետ համատեղ սկսել էին Շառլ Ազնավուրի մասին ստահոդ տեղեկություններ տարածել, թե վերջինս թուրքական կայքերից մեկին հարցազրույց է տվել ու նշել, որ ինքն իրեն համարում է նաև թուրք: Բայց ինչ եղավ հետո՞, եղավ այն, որ հենց Շառլ Ազնավուրն ինքնին հերքեց այդ ամենը:
Ինչքանո՞վ եք վստահ, որ սա էլ հերթական ադրբեջանական զառանցանքը չէ՞: Միթե՞ մենք չգիտենք, որ ադրբեջանն ամեն ինչ անում է միջազգային հարթակում մեզ հեղինակազրկելու, ծաղրելու համար, բայց արդյունքում ի՞նչ. էլի իրանք են ամոթից շիկնում:
Կամ լավ ասենք հիմա ասել է. Ձեզ ի՞նչ, ո՞վ է ինքը, որ իր համար դրել խառնաշփոթ եք սարքել, ինչ անենք, թե ռուսական եթերի հաղորդավարուհի չի:
Էս ամենին մի ուրիշ կողմից էլ նայեք. շատերը սսենց են ասում, որ իրենց օրինակով մեզ ցույց տան դեպի բարեկամություն տանող ուղղին, ուզում են նպաստեն մեր՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, բայց վերջում վատամարդ են դուրս գալիս:Եթե էսպեսա ուրեմն թող սսենց անձինք հասկանան, որ մենք թուրքին մեզ բարեկամ երբեք չենք համարի ու լավ կանեն անիմաստ քթները չխոթեն էս հարցերում. թողեն մենք՝ իրական հայերս, մեր խնդիրները ինչպես հարկն է լուծենք:
Դուք էլ լավ կանենք սրա վրա չկենտրոնանաք, ավելի լավա նեռվեր խնայեք ՝ դեմը Նոր Տարի է...

 

Աշոտ Ավագյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին