Դիտեք նաև՝
Երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայրանալուն` գրելով հետևյալը.
«Այնպես երեխա եմ ուզում, բայց դե… երևի ժամանակը չէ»:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ նշանադրված լինելուց հետո Ջուսն օրեր առաջ բաժանվել է իր սիրելիից` Ռիչարդից: Այդ մասին երգչուհին հայտնել էր կրկին իր ֆեյսբուքյան էջի միջոցով.
«Ուզում եմ վերջնական բոլորին տեղեկացնել, որ ես և Ռիչարդն այլևս միասին չենք: Ես այլևս նշանված չեմ: Դա եղել է իմ որոշումը, իսկ Ռիչարդին ցանկանում եմ այն, ինչ կցանկանամ ինձ` լինել երջանիկ»:
Իսկ նախքան բաժանումը Asekose.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն եթե Ռիչարդը շարունակի իր կողքին ֆիզիկապես ներկա չլինել, նա ստիպված կլինի դիմել լուրջ քայլերի: