▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկոն` Անահիտ Սիմոնյանի «Կամ» երգի թուրքական լինելու մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  Asekose.am-ի ընթերցողներից մեկն ուղարկել է թուրքական «Ezel» հեռուստասերիալում հնչող երգերից մեկը, որն ըստ աղբյուրի` շատ նման է Անահիտ Սիմոնյանի «Կամ»երգին: Ուշագրավն այն է, որ տվյալ երգը համացանցում հայտնվել է շատ ավելի վաղ, քան Անահիտի  երգը:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Անահիտ Սիմոնյանի ամուսնու` կոմպոզիտոր, երգիչ Հայկոյի հետ, ով միաժամանակ տվյալ երգի հեղինակն է:

«Այդ երգի հեղինակը ես եմ, իսկ ես ոգեշնչված չեմ թուրքական երաժշտությունով: Հնարավոր է, որ նմանություն լինի, բայց հնարավոր է նաև այն, որ ես ավելի շուտ եմ ստեղծել այդ երգը»:

Այն դիտարկմանը, որ թուրքական երգն ավելի վաղուց է համացանցում հայտնվել, Հայկոն ասաց, որ հնարավոր է, բայց մի բան հաստատ է, որ ինքն անտարբեր է թուրքական երաժշտության նկատմամբ և տեղի ունեցածն ուղղակի համնկնում է:

Ստորև ներկայացնում ենք երկու երգերը` դատողությունները թողնելով ընթերցողներին:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին