Life.panorama.am-ը գրում է, որ իր այսօրվա զրուցակիցը Գոռ Վարդանյանն է, ով անկեղծացել է ոչ միայն սպորտային ու կինոոլորտներից, այլև որպես ընտանիքի հայր, ամուսին ու հայ:
-Գոռ, եթե չեմ սխալվում, դուք չունեք դերասանի, ռեժիսորի և սցենարիստի կրթություն, բայց գործնականում կարողանում եք երեքը մեկտեղել: Ինչպե՞ս է ստացվում:
-Անկեղծ ասած՝ ես տասից ավել մասնագիտությունների եմ տիրապետում. ավարտել եմ Երևանի Ճարտարապետական ինստիտուտը, նաև նկարիչ եմ: Իրավաբանական ֆակուլտետն եմ ավարտել: Մարզիկ եմ, մանկավարժ, հակատեռորիստ, թիկնապահ, հոգեբան, պրոդյուսեր, ռեժիսոր, ունեմ նաև երաժշտական կրթություն:
-Որպես պրոդյուսեր, ռեժիսոր, դերասան՝ ինքնուս չե՞ք:
-Ոչ, Միացյալ Նահանգներում սովորել եմ ու ավարտել: Ես իմ ոչ մի գործին սիրողական մակարդակով չեմ վերաբերում: Միջին որակի մի բան անել չեմ սիրում, միջին լինելու բնավորություն չունեմ: Եթե որևէ գործ եմ նախաձեռնում, ապա դա պետք է լինի շատ լավը: Պարզապես ամեն ինչի համար էլ ժամանակ է հարկավոր:
Ինչո՞ւ են մարդիկ Ձեզ առավել շատ ճանաչում սպորտից, վերջին շրջանում՝ նաևկինոոլորտից:
-Առավել շատ այդ երկու ոլորտներում եմ աչքի ընկել: Իրականում, իմ մասնագիտությունները միմյանց օգնում են: Օրինակ, մինչև երաժշտությունը «չի գալիս», ֆիլմի սցենարը գրել չեմ կարողանում: Երկար տարիներ աշխատել եմ և՛ իրավապահ մարմիններում, և՛ ազգային անվտանգությունում:
-Փաստորեն ֆիլմ պատրաստելիս՝ առաջինը երաժշտությո՞ւնն եք որոշում:
-Թեման եմ որոշում: Ինքս պետք է հավատամ այդ թեմային: Ցանկացած ռեժիսոր, սցենարիստ, ֆիլմ արտադրող մարդ նախ պետք է հասկանա՝ ինչի՞ համար է դա անում, ի՞նչ ասելիք ունի: Հետաքրքիր են ստացվում այն ֆիլմերը, որոնցով ռեժիսորը ապրում է, զգում: Ֆիլմն էլ հեքիաթի պես մի բան է ու ամեն մարդ իր «պատմելու» ձևն ունի: Յուրաքանչյուր ռեժիսոր իր տեսանկյունից է նկարահանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում