Դիտեք նաև՝
Դեկտեմբերի 21-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում տեղի է ունենալու լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի բեմական գործունեության 50-ամյակին նվիրված «Իմ կյանքը» խորագրով համերգը:
Հատկանշականն այն է, որ համերգից դեռևս երկու ամիս առաջ տոմսերն ամբողջովին սպառված էին: Մեր տեղեկություններով` Հարութ Փամբուկչյանի, ով առավել հայտնի է որպես Ձախ Հարութ, համերգին հնչելու են զուգերգեր Արմենչիկի, Սիրուշոյի և Շուշան Պետրոսյանի հետ: Վերջինս այդ կապակցությամբ Հայաստանից հատուկ մեկնել է ԱՄՆ, ինչպես նաև ֆեյսբուքյան իր էջում արդեն տեղադրել է իր և Ձախ Հարութի համատեղ փորձից լուսանկարներ: