Օրերս լրանում է ռուսական շոու բիզնեսի պրիմադոննա` 65-ամյա Ալլա Պուգաչովայի և նրա ամուսնու` 38-ամյա Մաքսիմ Գալկինի, ամուսնության 3-րդ տարեդարձը: Սակայն ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի երջանիկ ամուսիններին չի հաջողվել տոնել նշանակալից օրը իրենց որդու` Հարրիի հիվանդության պատճառով: Բանն այն է, որ մեկամյա Հարրիի մոտ ուժեղ հարբուխ է սկսվել. ծնողները նույնիսկ ստիպված են եղել շտապօգնություն կանչել երեխայի համար: Գրեթե մեկ ժամ զննելով տղային` բժիշկները նրա համար անհրաժեշտ դեղամիջոցներ են նշանակել` ասելով, որ եթե փոքրիկի ջերմությունը շարունակի բարձրանալ, ապա նրանք ստիպված կլինեն տեղափոխել վերջինիս հիվանդանոց: Տեղեկացնենք, որ Պուգաչովան և Մաքսիմը հետաձգել են ամուսնության տարեդարձի համար կազմակերպված միջոցառումը` իրենց ողջ ուշադրությունը սևեռելով Հարիի և նրա առողջության վրա:
Ալլա Պուգաչովայի մեկամյա որդու համար շտապօգնություն են կանչել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet