Հայաստանի ԵԱՏՄ անդամակցման, գների թանկացման ու նոր մարտահրավերների ֆոնին սոցկայքերի ու օնլայն մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտնվել <Երևանն է խոսում> հաղորդման մի թողարկում` նվիրված Հայաստանի չեմպիոններին: Այդ հաղորդմանը հրավիրված է եղել նաև մեր անվանի մարզիկ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Զուլֆալակյանը: Հաղորդման եթերի օրը Արսեն Զուլֆալակյանը գրել է, որ չի մասնակցել հաղորդմանը իմ ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով: Հետո այս լուրը դարձավ արձագանքների պատճառ ու հիմա, ամեն օր, ինչ որ մեկն իր պարտքն է համարում ինձ անդրադառնալը: Նախ, շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, և լավ և վատ, շնորհակալ եմ, որ այդքան ուշադիր հետևում եք ու նկատում եք բոլոր սխալները, լեզվի սայթաքումները, հարցերի տրամաբանությունը, հաղորդման ներքին կառուցվածքի բացակայությունը: Այս աղմուկի դրական կողմը գուցե դա էր. անմիջական, երբեմն վիրավորական, բայց ըստ էության քննադատություն հաղորդման վերաբերյալ: Ինչ վերաբերում է կոնկրետ այս միջադեպին, առաջարկում եմ դիտել տեսանյութը, որտեղ հաղորդման հենց սկզբից Արսենը ուղղակի հեռանում է` նշելով, որ վատառողջ է: Հետևաբար որևէ կերպ չէր կարող “հասցնել” նկատել իմ ոչ պրոֆեսիոնալիզմը: Իսկ թե ինչու է այդպես գրել, անկեղծ ասած չգիտեմ ու չեմ էլ ուզում գուշակել: Ու նաև չեմ ուզում գժտվել կամ ինձ թունավորել կասկածներով: Հուսով եմ մի օր Արսենի հետ զրուցելու առիթ կունենամ, եթե իհարկե համարի, որ պրոֆեսիոնալ եմ, եթե ոչ` կհարգեմ նաև այդ որոշումը: Իսկ քանի որ այս օրերին հանրային վստահության մակարդակը զրո է, ապա տողերիս կցում եմ վիդեոապացույցը:
Կարդացեք նաև՝ «Երևանն է խոսում» հաղորդման տաղավարը լքել եմ հաղորդավարի պատճառով. Արսեն Ջուլֆալակյան
Իսկ ըմբիշն ինչպե՞ս, ո՞ր չափորոշիչներով է որոշել, թե լրագրողը «ոչ պրոֆեսիոնալ» է
ArmNews-ը հրապարակել է Արսեն Ջուլֆալակյանի՝ «Երևանն է խոսում» հաղորդման տաղավարը լքելու հատվածը