Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:
-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:
-Իհարկե, սիրում եմ… Նոր տարին շատ լավ խորհուրդ ունի իր մեջ…Նոր աշխատանքներ, հույսեր:
-Ինչպիսի՞ն էր 2014-ը Ձեզ համար:
-Շատ բեղմնավոր տարի էր, շատ հագեցած: Հասցրեցի շատ աշխատանքներ ավարտին հասցնել: Ես գոհ եմ:
-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:
-Երևի, մանկության Նոր տարիներն ամենահիշարժանն էին: Նվերներ, Ձմեռ պապիկ…Մանկության Նոր տարիները հեքիաթի են նման:
-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:
-Փառք Աստծո տխուր Նոր տարի չի եղել ու հուսամ, որ չի էլ լինի:
-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:
-2014-ին շատ հաճելի իրադարձություններ են եղել, դրանցից որևէ մեկը չեմ կարող առանցնացնել, բայց կարող եմ ասել, որ անչափ ուրախ ու երջանիկ եմ, որ բազմաթիվ օգտակար լինել:
-2014-ի կորուստը:
-Ցավոք, եղան նաև կորուստներ… Մենք կորցրեցինք մեր մի քանի հերոս զինվորների, ինչը մեծ դժբախտություն էր բոլորիս համար… Մեր հերոս տղաների ընտանիքներին համբերություն եմ մաղթում:
-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:
-Ինչպես միշտ ժամանակը, կան աշխատանքներ, որոնք անավարտ մնացին: Հուսամ 2015-ին կկարողանամ ավարտին հասցնել:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:
-Նոր տարին կլինի աշխատանքային, կերգեմ մեր հայրենակիցների համար. նրանց հետ էլ ուրախ տրամադրությամբ կդիմավորենք Նոր տարին:
-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:
-Ուրախ տրամադրություն եմ ուզում. ինչպես նաև, որ ընտանիքները դիմավորեն իրենց զինվորներին:
-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:
-Ուզում եմ, որ 2015-ին իմ սիրելի ու հարազատ մարդիկ կողքիս լինեն…առողջ ու կայացած: Շնորհավոր Նոր տարի, ժպտանք եկող տարվան ու թող այն լինի մեր ամենաուրախ տարին:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան