▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ վաղուց է` Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեմ սպասում. Ալինա Մարտիրոսյան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի տարվա ամփոփիչ բլից հարզացրույցին պատասխանել է դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը:

-Սիրո՞ւմ եք Նոր տարին… Եթե այո, ապա ինչո՞ւ:

-Սիրում եմ, որովհետև Նոր տարում կյանքում նոր և  դրական բաներ են լինում:

-Ինչպիսի՞ն էր  2014-ը Ձեզ համար:

-Շատ լավն էր ստեղծագործական առումով,  եղան առաջընթացներ և  մի շարք գեղարվեստական ֆիլմեր:

-Ձեր կյանքի ամենաուրախ և հիշվող Նոր տարին:

-Չկա նման ուրախ և հիշվող Նոր տարի: Ինձ մոտ բոլոր Նոր տարիները ստանդարտ և սովորական են անցնում, շատ ճոխ որևէ բան չկա:

-Ձեր կյանքի ամենատխուր Նոր տարին:

-Իմ կյանքի ամենատխուր Նոր տարին եղել է 1993 թվ-ին, որի մասին նույնիսկ չեմ ուզում հիշել:

-2014-ի ամենակարևոր իրադարձությունը:

-Չի եղել այնպիսի իրադարձություն, որը կարող եմ նշել:

-2014-ի կորուստը:

-2014-ին կորուստ չեմ ունեցել:

-Ի՞նչ էր պակասում Ձեզ 2014-ին:

-Գրեթե ոչինչ չէր պակասում, ամեն ինչ իր տեղում էր:

-Որտե՞ղ և ո՞ւմ հետ եք անցկացնելու Նոր Տարին:

-Նոր տարին, ինչպես ես միշտ, անցկացնում եմ ընտանիքիս հետ: Հանուն դրա շատ կորպորատիվ միջոցառումներից եմ հրաժարվել:

-Ի՞նչ եք անելու 00:00 անմիջապես հետո:

-00:00 անմիջապես հետո շնորհավորում եմ, հեռուստացույց նայում, ապա` քնում: Մեր ընտանիքում ես արգելում և թույլ չեմ տալիս, որ գիշերը որևէ մեկը հյուր գա, քանի որ այդ գիշեր պետք է հանգիստ քնեմ. հաջորդ օրն է ամեն ինչ սկսվում:

-Ի՞նչ նվեր եք ցանկանում Ձմեռ պապիկից:

-Շատ վաղուց է` Ձմեռ պապիկից ոչ մի նվեր չեմ սպասում: Մտքովս ոչինչ չի գալիս, որովհետև ամեն բան ինքս եմ ինձ համար գնում:

-Ի՞նչ է եք ակնկալում 2015-ից:

-Լավ գործնական առաջարկներ ունեմ, սպասում եմ  դրանց իրականացմանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կարդացեք նաև` Հայաստանում ամեն ինչ լավ է, բացի աշխատավարձից. Ալինա Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին