Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում հայտնվել է տեղակատվություն, որի համաձայն այս տարվա ապրիլին «System of a down» խմբի հետ միասին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան է ժամանելու նաև Քիմ Քարդաշյանը:
E! News-ի փոխանցմամբ՝ Քիմի հետ Հայաստան են գալու նաև նրա քույրերը՝ Քլոե և Քորթնի Քարդաշյանները: Հավանաբար, Քիմը պատմական ճամփորդություն է կատարելու նաև դստեր՝ Նորթ Վեսթի հետ միասին: Ինչ վերաբերում է նրա ամուսնուն՝ Քանյե Ուեսթին, ապա նա կմիանա ուղևորությանը, եթե դա նրան թույլ տա իր առաջիկա համերգային շրջագայության ժամանակացույցը:
Հիշեցնենք, որ նախկինում շրջանառվում էր նաև այն լուրը, որ հայտնի դերասան Ջորջ Քլունին ապրիլին Հայաստան է ժամանելու, ինչը հետագայում հերքվել էր: