Ըստ ամերիկյան որոշ ԶԼՄ-երի` հոլիվուդյան սրտակերի` Լեոնարդո Դի Կապրիոյի սիրտը կրկին զբաղված է: Եվ այս անգամ դերասանի սիրտը գրավել հաջողվել է երգչուհի Ռիհաննային: Ըստ ասեկոսեների` ամեն ինչ սկսվել է Ամանորին, որը Լեոն և Ռիհաննան դիմավորել են միասին Սեն-Բարտ կղզու ակումբներից մեկում:
«Դի Կապրիոն և Ռիհաննան սիրահետում էին միմյանց, համբուրվում և նույնիսկ երեկոյի ընթացքում նրանք գերադասեցին մի պահ առանձնանալ»,- պատմել է երեկոյի մասնակիցներից, ով այդ ամենի ականատեսն է եղել:
Ըստ տարբեր պարբերականների` եթե տվյալ լուրն իրականություն դառնա, ապա Ռիհաննան և Լեոնարդոն կարող են դառնալ ամենագեղեցիկ, վառ և արտասովոր զույգերից: