Տարեմուտին ցուցադրված «Հարազատ թշնամի» սերիալի վերջին էպիզոդը էապես տարբերվեց մյուսներից, քանի որ սերիալի դերակատարները հանդես եկան իրենց իսկ իրական անուններով, հանդիսատեսի հետ կիսվեցին իրենց իրական մտքերով: Նշենք, որ այս դեպքում հանդիսատեսի աչքից չվրիպեց դերասան Հայկ Չոմոյանի, ով սերիալում մարմնավորում է Ֆրիկի կերպարը, սիրո խոստովանությունը` ուղղված իր խաղընկերուհի Ժաննա Բուտուլյանին, ով սերիալում մարմնավորում է իր սիրելիին:
Asekose.am-ի թղթակիցը կապվեց դերասանուհու հետ` ճշտելու, թե արդյոք տվյալ սիրո խոստովանությունը շարունակություն է ունեցել նաև իրենց իրական կյանքում:
«Ասեմ, որ ամբողջ սցենարը գրված էր, բացի մեր մտքի ձայներից: Մենք արտահայտեցինք այն, ինչ չէինք հասցրել մինդ այդ պահը անել: Իմ և Հայկի միջև ոչինչ չկա, պարզապես սցենարի հեղինակը` Դիանա Գրիգորյանը, գտել էր, որ այդպես ավելի հետաքրքիր և գեղեցիկ կլինի, ուրիշ ոչինչ»,- պարզաբանեց Ժաննա Բուտուլյանը:
Իսկ այն դիտարկմանը, թե միգուցե դա Հայկի ցանկությունն է եղել սերիալի միջոցով ներկայացնել իր գաղտնի զգացմունքը, Ժաննան պատասխանեց, որ եթե Հայկը ցանկանար իրեն որևէ բան խոստովանել, ապա դա հաստատ եթերի միջոցով չէր անի.
«Հայկն ինձ երբեք սիրո խոստովանություն չի արել: Մենք զուտ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք»,- իր խոսքը եզրափակեց դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան