▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիշտիանո Ռոնալդուն և Իրինա Շեյքը բաժանվել են

Ըստ ամերիկյան տարբեր ԶԼՄ-երի` հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի և մոդել Իրինա Շեյքի հարաբերություններին կարծես թե վերջ է դրվել: Լրագրողները նման եզրահանգման են եկել այն բանից հետո, երբ Շեյքը չի ուղեկցել սիրելիին օրեր առաջ կայացած «Ոսկե Գնդակ 2014» մրցանակաբաշխության ժամանակ: Նույնիսկ Ռոնալդուն, ստանալով լավագույն ֆուտբոլիստի կոչումը, իր շնորհակալական խոսքում անգամ չի հիշել գեղեկուհի Շեյքին:

Իսկ մինչ «Ոսկե Գնդակ 2014»-ը նման խոսակցությունների առիթ էր տվել անձամբ Շեյքը: Բանն այն է, որ հունվարի 6-ին մոդելը Մալդիվյան կղզիներում տոնել է իր ծննդյան տարեդարձը, սակայն առանց Ռոնալդուի: Իսկ ահա օրերս մոդելը վերջնականապես վերջակետ է դրել իրենց հարաբերություններին` դուրս գալով Twitter-ում Ռոնալդուի էջին բաժանորդագրվածների ցանկից:

Հիշեցնենք, որ Իրինան և Քրիշտիանոն ծանոթացել են 2010թ-ին Armani նորաձևության տան գովազդի նկարահանումների ժամանակ:

Կարդացեք նաև` Քրիշտիանո Ռոնալդուն կասկածվում է հոմոսեքսուալ լինելու մեջ


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին