Ռուսական ԶԼՄ-երից մեկը գրել է, որ հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուի հեղինակությունը կրկին կասկածի տակ է դրվել: Այս անգամ բուռն քննարկումների և խոսակցությունների առիթ է հանդիսացել օրեր առաջ կայացած «Ոսկե Գնդակ 2014» մրցանակաբաշխության ժամանակ ֆուտբոլիստի պահվածքը: Բանն այն է, որ բազմաթիվ լրագրողների և լուսանկարիչների աչքից չի վրիպել այն փաստը, որ երեկոյի ընթացքում Քրիշտիանոն շոյել է իր գլխավոր հակառակորդի` Լիոնել Մեսիի ոտքը: Արդյունքում, Ռոնալդուն սկսել է կասկածվել հոմոսեքսուալ լինելու մեջ: Ի դեպ` այդ բոլոր խոսակցությունները էլ ավելի է թեժացրել Քրիշտիանո Ռոնալդուի սիրեցյալի` մոդել Իրինա Շեյքի բացակայությունը, ով ի տարբերություն նախորդ տարիների` ներկա չի գտնվել «Ոսկե Գնդակ 2014» մրցանակաբաշխությանը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Ռոնալդուն կասկածվում է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մեջ: Նույնիսկ մեկ անգամ երգչուհի Ռիհաննան, տեղադրելով իր և Ռոնալդուի լուսանկարը, ասել էր.
«Ես շատ հոմոսեքսուալ ընկերներ ունեմ»:
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակ 2014» մրցանակաբաշխությունից հետո Ռոնալդուն իր որդուն ծանոթացրել էր Մեսսիի հետ և ասել, որ փոքրիկը դիտում և երկրպագում է նրան: