Գաղտնիք չէ, որ Ռոնալդուն բաժանվել է Իրինա Շեյքից։
Պարզվում է, որ զույգը բաժանվել է այն պատճառով, որ Իրինան հրաժարվել է մասնակցել Ռոնալդուի մոր ծննդյան երեկույթին` հրաժարվելով Ռոնալդուի հետ գնալ վերջինիս մայրիկի՝ Մարիա Դոլորեշի ծննդյան 60-ամյակին։
«Նա մայրիկին ցանկանում էր անակնկալ մատուցել՝ Իրինայի հետ ներկայանալով նրա ծննդյան երեկոյին, բայց վերջինս հրաժարվել է մեկնել Մադեյրա։ Ռոնալդուն չի կարողացել հանդուրժել սա, քանի որ նա ցանկանում էր այդ օրը լինել իր մայրիկի կողքին»,- հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրը նաև նշել է, որ Ռոնալդուի 60-ամյա մայրը երբեք էլ չի հավանել որդու ընտրյալին։